Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 9-ին կայցելի Կիև


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Վաշինգտոնում, 20-ը հուլիսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Վաշինգտոնում, 20-ը հուլիսի, 2017թ․

Հուլիսի 9-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Կիև, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանակցություններ կվարի:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Թիլերսոնի հետ հանդիպմանը կքննարկվեն պաշտոնական Կիևի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամրապնդմանը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուղղված գործողություններին հակազդելու վերաբերյալ հարցեր:

Հունիսի 21-ին Պորոշենկոն Վաշինգտոնում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնել են «մոտ ապագայում» այցելել Կիև և ստորագրել «պաշտպանության ոլորտում շատ կարևոր համաձայնագրեր»:

Թիլերսոնի այցը Կիև կհաջորդի Համբուրգում նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG