Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները համաձայնել են «մոտ ապագայում», ամենայն հավանականությամբ՝ առաջիկա երկու-երեք ամիսներին, այցելել Կիև և ստորագրել «շատ կարևոր» պաշտպանական համաձայնագրեր: Այդ մասին, ինչպես երեկ Պենտագոնում բանակցություններից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, նրան ասել են ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Հիշեցնենք՝ այս օրերին Վաշինգտոն այցելող Ուկրաինայի նախագահին ընդունել է նաև ԱՄՆ նախագահը: