Մատչելիության հղումներ

Ուկրաինայի կիբերոստիկանությունը առգրավել է լայնամասշտաբ կիբերհարձակման սերվերները


World -- Internet, cybarattack - generic, 21May2013

Ուկրաինայի կիբերոստիկանությունը առգրավել է M.E. Doc ընկերության սերվերները, որոնց միջոցով անցյալ շաբաթ լայնամասշտաբ կիբերհարձակում իրականացվեց երկրի կարևորագույն հաստատությունների վրա: Այդ մասին հայտնել է կիբերոստիկանության խոսնակ Յուլիա Կվիտկոն:

M.E. Doc-ին պատկանող սերվերներից, ըստ խոսնակի, հաքերները ևս մեկ կիբերհարձակում էին նախապատրաստում, սակայն «այն ժամանակին կանխվել է»:

M.E. Doc-ն օգտագործում են Ուկրաինայի ընկերությունների 80 տոկոսը՝ հարկերը ներկայացնելու համար:

Անցյալ շաբաթ Ուկրաինայում հանրային մի շարք կարևոր հաստատություններ, այդ թվում՝ բանկեր, արդյունաբերական խոշոր հիմնարկներ, փոստային ծառայությունը և Կիևի միջազգային օդանավակայանը, ենթարկվել էին կիբերհարձակման:

Ուկրաինան վիրուսի տարածման համար մեղադրում էր Ռուսաստանին, սակայն ռուսաստանյան մի շարք ընկերություններ ևս, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ը, հայտարարեցին կիբերհարձակման ենթարկվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG