Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հանրային մի շարք կարևոր հաստատություններ, այդ թվում՝ բանկեր, արդյունաբերական խոշոր հիմնարկներ, փոստային ծառայությունը և Կիևի միջազգային օդանավակայանն այսօր ենթարկվել են կիբերհարձակման:

Ուկրաինայի փոխվարչապետ Պավլո Ռոզենկոն «Ֆեյսբուքի» իր էջում նշել է, որ կառավարության բոլոր պաշտոնյաների համակարգիչների վահանակներին հայտնվել է ծանուցում այն մասին, թե կուտակված ողջ տեղեկատվությունը կջնջվի, եթե օգտատերն անջատի համակարգիչը: «Կառավարության քարտուղարության ամբողջ ցանցն արգելափակվել է․ այն կամ անջատվել է անվտանգության համակարգի կողմից, կամ հաքերային հարձակման է ենթարկվել»- գրել է Ռոզենկոն:

Ուկրաինայի կենտրոնական բանկը հաղորդել է, որ անհայտ ծագման վիրուսը ներթափանցել է մի շարք բանկերի կայքէջեր: Գրոհի է ենթարկվել նաև էլեկտրամատակարարման պետական օպերատոր «Ուկրէներգոն», ինչից հետո հոսանքի մատակարարման խափանումների մասին են հայտնել «Կիևէներգոն», «Դնիպրոէներգոն», «Զապորոժիեէներգոն», ինչպես նաև օդանավեր արտադրող՝ Անտոնովի անվան պետական գործարանը:

Բորիսպոլի օդանավակայանի վրա կիբերհարձակումը հանգեցրել է մի շարք չվերթների հետաձգման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG