Ռուսաստանը Չինաստանին գազ կմատակարարի նոր կառուցվող խողովակաշարով արդեն 2019 թվականի վերջին: Այս մասին երեկ հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը:
Սա երկու երկրների միջև կնքված 400 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ համաձայնագրի մի մասն է միայն:
2014-ին Ռուսաստանը Չինաստանի հետ 30 տարվա գազամատակարարման պայմանագիր կնքեց:
Երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, Կրեմլը հայացքն ուղղեց արևելք՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: