Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 4-6 աստիճանով․ ԱԻՆ


Երևան, հուլիս, Վարդավառ, արխիվ
Երևան, հուլիս, Վարդավառ, արխիվ

Այսօր Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այս օրերին բարձր է նորմայից 5-6 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-ին, 8-9-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, հուլիսի 7-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 5-ին, հուլիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG