Մատչելիության հղումներ

Հայաստանի հյուսիս-արևմուտքում 4-բալլանոց երկրաշարժ է գրանցվել


Այսօր տեղական ժամանակով ժամը 10:21՝ Գրինվիչի ժամանակով 06:21, Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Շիրակ քաղաքներում, Կամո, Քեթի գյուղերում ՝ 5 բալլ, Արթիկ քաղաքում և Աշոցք գյուղում՝ 4-5 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG