Մատչելիության հղումներ

Իրանը և «Տոտալ»-ը խոշոր պայմանագիր են կնքելու


Իրանի նախագահ Հասան Ռոհանի և «Տոտալ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույան, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի և «Տոտալ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույան, արխիվ

Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը հաղորդել է, որ մտադիր է «Տոտալ» ֆրանսիական ընկերության հետ կնքել 4 միլիարդ 800 միլիոն դոլարի պայմանագիր Հարավային Փարս շրջանում բնական գազի արդյունահանման ծրագիր իրականացնելու մասին:

Դա կլինի Արևմուտքի և Իրանի միջև առաջին խոշոր տնտեսական գործարքը Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միջուկային համաձայնության շնորհիվ 2016 թվականին թուլացնելուց հետո:

Գործարքին կմասնակցի նաև Չինաստանի նավթարդյունաբերության պետական ընկերությունը:

«Տոտալ»-ի մասնաբաժինը ծրագրում կկազմի 50․1 տոկոս, չինական ընկերությունը կստանա 19․9 տոկոս, մնացած 30 տոկոսը պատկանելու է «Պետրոպարս» իրանական ընկերությանը:

Նախնական հաշվարկով՝ 20 տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի առաջին փուլում «Տոտալ»-ը մտադիր է ներդնել 1 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG