Մատչելիության հղումներ

Գերմանիան նվաճեց ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթը


Ռուսաստան - Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի հանդիսավոր բացումը Սանկտ Պետերբուրգում, 17-ը հունիսի, 2017թ․

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթը նվաճեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը՝ կիրակի երեկոյան Սանկտ Պետերբուրգում կայացած եզրափակիչ խաղում 1:0 հաշվով առավելության հասնելով Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի նկատմամբ:

Երրորդ տեղը գրավեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը՝ նույն օրը ավելի վաղ Մոսկվայում 2:1 (հիմնական ժամանակը՝ 1:1) հաշվով հաղթելով կիսաեզրափակիչում պարտված մյուս թիմին՝ Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների (CONCACAF) չեմպիոն Մեքսիկային:

Մրցաշարը, հիշեցնենք, մեկնարկել էր հունիսի 17-ին, այն անցկացվում էր Ռուսաստանում, որտեղ հաջորդ տարի կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG