Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով


Վարդավառը Երևանում, արխիվ
Վարդավառը Երևանում, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի:

Երևանում հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG