Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում հուլիսի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 6-ին և 7-ին երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից 5-ը աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի:
Երևանում հուլիսի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կդիտվի հուլիսի 4-ին և 5-ին՝ ցերեկը սպասվում է 39-ից 40 աստիճան տաքություն։