Շենգավիթի դատարանում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ կապելով իր քաղաքական գործունեության հետ: