Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում և մայրաքաղաք Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Նախարարությունը նաև զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը այսօր կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG