Մատչելիության հղումներ

Կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ


Հայաստան - Զբոսաշրջիկները Տաթևի վանքում, արխիվ

Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ. կառավարությունը այսօր համապատասխան որոշում է ընդունել:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները:

Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 միլիարդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: «Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG