Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն և կայունություն, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիա այցի շրջանակում երեկ հանդիպելով այդ երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը խոսել է «Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները»: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

«Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի և պետք է դատապարտի տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ», - ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Զրուցակիցները կարևորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, անդրադարձել մարդկության առջև ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG