Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահը մեկնել է Չեխիա


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը այսօր եռօրյա այցով մեկնել է Չեխիա՝ այդ երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հրավերով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, հանդիպումներ կունենա Յան Բարտոշեկի, Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG