Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվեցին ևս կես տարով


Եվրամիության անդամ երկրների դեսպանները երեկ պաշտոնապես ևս վեց ամսով երկարաձգեցին դաշինքի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Եվրամիության 28 երկրների ղեկավարները այս որոշման շուրջ համաձայնության էին եկել դեռ անցած շաբաթ Բրյուսելում:

Կրեմլը արձագանքել է՝ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ պատասխան քայլով:

Եվրամիության դիվանագետները «Ազատությանը» փոխանցել են, որ դաշինքի անդամները վճռական են Ուկրաինայի հետ կապված խնդրում, սակայն միևնույն ժամանակ բաց՝ երկխոսության համար:

ԵՄ պատժամիջոցները, որոնք հիմնականում թիրախավորում են ռուսական բանկային և ֆինանսական սեկտորները, առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG