Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն ուսումնասիրում է «ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու, քաղաքացիներին բերման ենթարկելու» տեղեկությունները


«Սասնա ծռեր»- գործով դատական նիստ, 28-ը ոհւնիսի, 2017թ.

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ըստ Պաշտպանի գրասենյակի, այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:

Նշենք, որ այսօր մինչև «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մեկնարկը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և շենքից դուրս մի քանի միջադեպեր տեղի ունեցան։ Նախ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրեցին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Դա զայրացրեց նրանց հարազատներին, և քաշքշուք տեղի ունեցավ նրանց ու ոստիկանների միջև։

Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը կասկածներ ունի, որ դահլիճից հեռացված ամբաստանյալների նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG