Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Այս մասին այսօր ասել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ հանդիպման ժամանակ:

Դիրկ Լորենցն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ իրականացվող շփումների կարևորությունը և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:

Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրություն, Զաքարյանը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG