Մատչելիության հղումներ

Պահպանողականներն ու յունիոնիստները կհամագործակցեն, բայց կոալիցիա չեն կազմի


Մեծ Բրիտանիայի վարչապետ, պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյ, հունիս, 2017թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ, պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյ, հունիս, 2017թ․

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունն ու Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական Յունիոնիստական կուսակցությունը երկու շաբաթ շարունակված բանակցություններից հետո այսօր համաձայնության են եկել երկրի նոր կառավարության ձևավորման շուրջ:

Համայնքների պալատում 10 պատգամավոր ունեցող օլսթերցի յունիոնիստները այսօր կնքված համաձայնագրով պարտավորվում են աջակցել պահպանողականներին կարևորագույն քվեարկությունների ընթացքում: Երկու կուսակցությունները, սակայն, զերծ են մնում ֆորմալ կոալիցիայի ձևավորումից:

Հիշեցնենք՝ Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին անցկացված ընտրություններում պահպանողականները՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, կորցրեցին խորհրդարանական մեծամասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG