Մատչելիության հղումներ

Արթիկի շենքերից մեկի արտաքին պատի փլուզման հետևանքով 20 մարդ է տարհանվել, տուժածներ չկան


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր են գտնվել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, էլեկտրացանցի, 1-04 ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արթիկի բաժնի, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG