Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Լավրովի և Թիլերսոնի միջև


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վաշինգտոնում, 10-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վաշինգտոնում, 10-ը մայիսի, 2017թ․

Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնության հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է ՌԴ արտգործնախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը «մատնանշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման փորձերի պատրանքայնությունը»: Նման գործողությունները լրջորեն վտանգում են առանց այդ էլ բարդ շրջան ապրող ռուս - ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրը, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, ինչից հետո պաշտոնական Մոսկվան չեղարկեց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շանոնի՝ այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումը, որի ընթացքում ենթադրվում էր քննարկել երկու երկրների հարաբերություններում կուտակված հիմնախնդիրները:

Լավրովը ասել է, որ Մոսկվայում սպասում են Վաշինգտոնին փոխանցված՝ հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի առաջարկների պատասխանին:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG