Մատչելիության հղումներ

Ինժեներ-սակրավորների ճամբարային հավաքներ ԼՂ ՊԲ-ում


Լուսանկարը՝ ԼՂ ՊԲ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊԲ մամուլի ծառայության

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարվա պատրաստության պլանի համաձայն՝ բանակի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների հետ անցկացվում են ճամբարային հավաքներ, որոնց նպատակն է բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական և մասնագիտական վարպետությունը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ, բացվում անցումներ, կառուցվում է արգելափակոցների համակարգ: Նշված առաջադրանքները կատարելիս ինժեներ-սակրավորները օգտագործում են նաև հատուկ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG