«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Մոսուլի Ալ-Նուրի մեծ մզկիթը և հնագույն մինարեթը, ինչը, Իրաքի ղեկավարության մեկնաբանությամբ, «պաշտոնական հայտարարություն է պարտության մասին»:
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երեք տարի առաջ այդ մզկիթում էր իրեն «խալիֆ» հռչակել, նրա սև դրոշը անցած այս տարիներին ծածանվում էր մինարեթի վրա:
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի խոսքով՝ շինության ավերումը վկայում է այն մասին, որ խմբավորումը գիտակցում է իր մոտալուտ պարտությունը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ էին պահում 2014 թվականի ամռանից: Այն ազատագրելու Իրաքի բանակի գործողությունները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շարունակվում են արդեն 9-րդ ամիսը, օրերս հայտարարվեց Մոսուլի վերջին շրջանը՝ Հին քաղաքը ազատագրելու գործողությունների մեկնարկի մասին: