Մատչելիության հղումներ

Իրաքի բանակը հայտարարել է Մոսուլի վերջին շրջանն ազատագրելու գործողության մեկնարկի մասին


Մոսուլի արևմտյան՝ Ալ-Շիֆա թաղամասը, արխիվ

Իրաքի բանակը հայտարարում է Մոսուլի վերջին շրջանը՝ Հին քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունների մեկնարկի մասին:

ՄԱԿ-ի տվյալներով, Հին քաղաքում 100 հազար խաղաղ բնակիչ է մնացել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում կազմակերպության հաշվարկով, Մոսուլի արևմտյան շրջաններում մահացել է շուրջ 230 խաղաղ բնակիչ․ ոմանք դարձել են օդային հարձակման զոհ, մյուսները սպանվել են քաղաքը լքելու պահին՝ «Իսլամական պետության» դիպուկահարների կողմից:

Մոսուլն ազատագրելու Իրաքի բանակի գործողությունները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շարունակվում են արդեն 9-րդ ամիսը: ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ են պահում 2014 թվականի ամռանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG