Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքէջը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությանը 2011-ին անդամակցել են հայաստանյան երեք կուսակցություններ՝ Հանրապետականը, «Օրինաց երկիը» և «Ժառանգությունը»: