Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, թե չի հավատում Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կապերին:
«Թրամփը նման չէ մի մարդու, ով հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», - ասել է Պորոշենկոն Fox News-ին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահը այցելում է Միացյալ Նահանգներ, երեկ նրան ընդունել է Դոնալդ Թրամփը:
Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի մասին ավելի վաղ Թրամփը Թվիթերի իր էջում գրել էր՝ յոթ ամիս շարունակվող հետաքննությունից հետո այդպես էլ չի հաջողվում ապացուցել, թե ինքը կապեր է ունեցել Կրեմլի հետ: