Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծն ուղարկվել է Կոնգրեսի հանձնաժողով․ դեմոկրատները վրդովված են


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենսդրական նախագիծը ուղարկել է միջազգային հարցերով հանձնաժողով: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Նման որոշումը քննադատություն է հարուցել Դեմոկրատական կուսակցությունում, որտեղ կարծում են, թե օրենքի ընդունման ձգձգումը կարող է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին հնարավորություն տալ թուլացնելու Ռուսաստանի դեմ ճնշումը:

Ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության համար Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների խստացում ենթադրող փաստաթուղթը անցյալ շաբաթ Սենատի հավանությանն արժանացավ:

Նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել պետական ընկերությունները, որոնք աշխատում են երկաթուղային և ծովային տրանսպորտի ոլորտում: Սահմանափակումները կարող են անդրադառնալ նաև նավթագազային արդյունաբերության վրա: Բացի այդ, փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նախագահական հրամանագրերից կվերածվեն օրենքի, ինչը կբարդացնի դրանց թուլացումը կամ չեղարկումը առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG