Լոնդոնի ոստիկանության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքի հրդեհի պատճառով մահացածների և անհետ կորածների թիվը հասնում է 79-ի:
Հունիսի 14-ին բռնկված հրդեհի հետևանքով, հիշեցնենք, 24-հարկանի շենք է այրվել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվը կարող է աճել, քանի որ այրված շենքում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:
Դեռևս դժվարանում են չափել հրդեհի պատճառած նյութական վնասը: Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի հանգամանքները, ուսումնասիրելով՝ արդյոք կա այդտեղ հանցավոր պատճառ: Ավելի վաղ պաշտոնյաները հայտարարել էին, որ շենքի նոր երեսպատումը գուցե իրականացվել է բրիտանական շինարարական կանոնակարգի խախտումներով: