Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սուրեն Գյանջումյանին 85-ամյակի և Երվանդ Երզնկյանին 70-ամյակի կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ։

«Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների նվիրումով և անխոնջ աշխատանքով Դուք հիմնել եք պարախմբեր, որոնք փայլել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում», - մասնավորապես ասել է նախագահը՝ շարունակելով. -«Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում մեծ բեմի ուղեգիր են ստացել բազմաթիվ շնորհալի երիտասարդներ»։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը: Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG