Մատչելիության հղումներ

Բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացիների. կա մեկ զոհ, մեկ տասնյակ վիրավոր


Լոնդոն, 19-ը հունիսի, 2017թ
Լոնդոն, 19-ը հունիսի, 2017թ

Այսօր բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացիների: Մեկ մարդ զոհվել է, շուրջ մեկ տասնյակը՝ վիրավորվել, նրանցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա մի տղամարդու:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ այսօրվա միջադեպի առնչությամբ իրավապահները քննում են ահաբեկչության վարկածը։

Սա քաղաքացիների վրա հերթական հարձակումն է Մեծ Բրիտանիայում. հունիսի 3-ին, հիշեցնենք, Լոնդոնում ուշ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, որոնցից 21-ը ծանր վիրավորում ստացան:

Լոնդոնի կամրջի վրա փոքրիկ բեռնատարով հետիոտներին վրաերթի ենթարկած և րոպեներ անց Բորոու թաղամասում դանակներով մարդկանց վրա հարձակված երեք ահաբեկիչներին ոստիկանները տեղում ոչնչացրեցին:

Մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ, 59 մարդ վիրավորվեց:

Մարտի 22-ին Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ վրաերթի հետևանքով հինգ մարդ զոհվեց, առնվազն 20-ը վիրավորվեց:

Այս ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG