Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Լյուքսեմբուրգում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Նշենք, որ երեկ կարճատև աշխատանքային այցով Նալբանդյանը եղել է Կատարի մայրաքաղաք Դոհայում, հանդիպել է Կատարի արտաքին գերատեսչության ղեկավար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: