Մատչելիության հղումներ

Իրաքի բանակին հաջողվել է ճեղքել ահաբեկիչ-զինյալների ուժերը Մոսուլի Հին քաղաք թաղամասում


Իրաքի Մոսուլի Հին քաղաք թաղամասը, հունիս, 2017թ.
Իրաքի Մոսուլի Հին քաղաք թաղամասը, հունիս, 2017թ.

Իրաքի բանակին երեկ հաջողվել է ճեղքել ահաբեկիչ-զինյալների ուժերը Մոսուլի Հին քաղաք թաղամասում: Սա Մոսուլի վերջին թաղամասն էր, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Հին քաղաքն ազատագրելու գործողությունը մեկնարկել էր երեկ ավելի վաղ: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում Միացյալ Նահանգների ներկայացուցչին:

Մոսուլն ազատագրելու Իրաքի բանակի գործողությունները ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շարունակվում են արդեն 9-րդ ամիսը։ ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ են պահում 2014 թվականի ամռանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG