Մատչելիության հղումներ

Մեյ․ իշխանությունների արձագանքը Լոնդոնի բարձրահարկի հրդեհին «բավարար չի եղել»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է, որ իշխանությունների արձագանքը Լոնդոնի բազմաբնակարան շենքի հրդեհին «բավարար չի եղել»: Ոստիկանության հաղորդմամբ, հրդեհի հետևանքով առնվազն 58 մարդ զոհվել է, առնվազն 19-ը հիվանդանոցում են, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում:

Մեյը երեկ իր նստավայրում երկուժամանոց հանդիպում է ունեցել հրդեհից փրկվածների և համայնքային ղեկավարության 15 ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից հետո վարչապետն ընդունել է, որ բնակիչները «խիստ հիասթափված են եղել», երբ փորձել են տեղեկություններ հայթայթել հրդեհի հետաքննության վերաբերյալ:

Հայտնի է, որ գրեթե 600 մարդ էր բնակվում 120 բնակարան ունեցող բարձրահարկում հրդեհի պահին: Բարձրահարկ շենքում հրդեհը բռնկվել էր հունիսի 14-ին վաղ առավոտյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG