Մատչելիության հղումներ

Աֆղանստանում միանգամից հինգ մահապարտ է հարձակվել ոստիկանական շտաբի վրա


Իրավապահները զննում են ահաբեկչության վայրը
Իրավապահները զննում են ահաբեկչության վայրը

Աֆղանստանի արևելքում Գարդեզ քաղաքի ոստիկանական շտաբի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 ոստիկան, ևս 18 մարդ վիրավորվել է: Հարձակումը, որն իրականացրել են միանգամից հինգ մահապարտներ, տեղի է ունեցել վաղ առավոտյան:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:

Վերջին շաբաթներին Աֆղանստանում մի քանի խոշոր ահաբեկչություն է իրականացվել: Այդ հարձակումների զոհ դարձավ առնվազն 200 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվեց:

Հունիսի 10-ին Աֆղանստանում սգո օր էր հայտարարված՝ երկրում իրականացված խոշոր ահաբեկչությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG