Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սգո օր է


Քաբուլ, արխիվ
Քաբուլ, արխիվ

Աֆղանստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ վերջին շաբաթներին երկրում իրականացված երեք խոշոր ահաբեկչությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ:

Ահաբեկչական այդ հարձակումներին զոհ են գնացել առնվազն 200 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվել են: Մահապարտ ահաբեկիչների թիրախում էին հայտնվել մայրաքաղաք Քաբուլը, երկրի հարավարևելյան Խոս և արևմտյան Հերաթ նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG