Մատչելիության հղումներ

Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել․ հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ հունիսի 14-ին ժամը 11.20-ի սահմաններում Երևանի Առնո Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հետիոտների՝ 1937թ. ծնված Ծ. Գրիգորյանին և վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեային (ծնված՝ 2014թ.), որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Գրիգորյանը տեղափոխվել է «Աստղիկ», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Փոքրիկը, գիտակցության չգալով, հունիսի 15-ին բժշկական կենտրոնում մահացել է: Հունիսի 16-ին բժշկական կենտրոնում մահացել է նաև մյուս տուժողը:

«Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG