Վլադիմիր Պուտինն այսօր ավանդական հանրային հեռուստաասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող նոր պատժամիջոցների հիմք չկա, և Արևմուտքը պարզապես փորձում է զսպել Ռուսաստանին:
Նախօրեին ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի հանդեպ գործող պատժամիջոցները խստացնելու և ընդարձակելու օրինագիծը, որը հետագայում պետք է հաստատվի Ներկայացուցիչների տանը և ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմանը:
Ամերիկացի օրենսդիրները խստացնում են պատժամիջոցները Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի և ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության փորձերի համար:
Ռուսաստանի նախագահի համոզմամբ՝ պատժամիջոցները խստացնելու նախաձեռնությունը բացատրվում է ամերիկյան ներքաղաքական խնդիրներով: