Մատչելիության հղումներ

Նավալնին 30 օրով կազատազրկվի


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանում զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 12-ը հունիսի, 2017թ․

Ռուսաստանի դատարանը 30 օրվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ չարտոնված երթեր կազմակերպելու համար:

Նավալնին երեկ է ձերբակալվել իր տան դիմաց, երբ պատրաստվում էր գնալ և մասնակցել Մոսկվայի կենտրոնում մեկնարկող հակակոռուպցիոն բողոքի ակցիային: Ավելի վաղ նա կոչ էր արել իր կողմնակիցներին երթ անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանին հարող տարածքում՝ Տվերսկայա փողոցում, որտեղ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել:

Ոստիկանությունը երեկ ձերբակալել է նաև Ռուսաստանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներին մասնակցող 1150 ցուցարարի:

Միացյալ Նահանգները կոչ է արել ազատ արձակել ցուցարարներին, քանի որ նրանց ձերբակալությունը «խարխլում է ժողովրդավարական արժեքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG