Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վիճակագրությունը ներկայացվել է ԵԱՀԿ-ին


ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպշիկ, արխիվ
ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպշիկ, արխիվ

Հայ - ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունն է ներկայացվել ԵԱՀԿ պաշտոնյաներին չորեքշաբթի օրը սահմանագոտու հերթական դիտարկումից հետո Տավուշի մարզի Այգեպար գյուղում կայացած ճեպազրույցի ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրվել է հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG