Մատչելիության հղումներ

Նախագահը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու «Աստանա Էքսպո 2017»-ի բացմանը


«Աստանա Էքսպո 2017»-ի մասնակից երկրները խորհրդանշող ֆիգուրներ Ղազախստանի մայրաքաղաքում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

Սերժ Սարգսյանը էքսպոյի շրջանակում կայցելի նաև հայկական տաղավար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG