Մատչելիության հղումներ

Այսօր Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն է գումարում։

Ավագանիում հինգ մանդատ ստացած «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նիստից առաջ` քաղաքապետարանի շենքի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց՝ այսօրվանից սկսում են քաղաքապետարանի գրավումը։

«Այս ապօրինի իշխանությունները տարիներ շարունակ քանդում են [քաղաքը], և ես կարծում եմ, որ դեռ չեն հասցրել ամբողջովին քանդել։ Մեր պարտականությունն է, որպեսզի թույլ չտանք, որ նրանք շարունակեն քանդել», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Պետք է բռնենք այս կրիմինալ իշխանությունների ձեռքը, պետք է հասնենք նրանց պատասխանատվության կանչելուն և նրանց նկատմամբ արդարացի պատիժ կիրառելուն»։

Մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի մայրաքաղաքի ավագանիում ստացել է 46, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG