Մատչելիության հղումներ

Կրեմլը սպառնում է միջոցներ ձեռք առնել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդլայնման


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ի պատասխան քայլեր կձեռնարկեն։ Այսօր առավոտան Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր մի օրինագիծ, որում նշված է, որ ՆԱՏՕ-ին անդամակցութունն այդ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

Մոսկվայում ավանդաբար կասկածանքով ու մտահոգությամբ են վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը: «Մենք համարում ենք, որ դա սպառնալիք է մեր անվտանգության ու Եվրասիական տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար։ Իհարկե, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական շահերի և անվտանգության պաշտպանության համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Ուկրաինայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, մինչդեռ, ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններից մեկը ներքին հակամարտությունների և վիճելի շրջանների բացակայությունն է։

Այսօր Ուկրաինան արդեն օրեսնդրական ակտով է ամրագրել դաշինքին անդամակցելու մտադրությունը: Դեռ փետրվարին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել երկրում։ 2014-ի դեկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան հրաժարվել էր Սահմանադրության այն դրույթից, որով ամրագրվում էր երկրի չեզոք կարգավիճակը։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան դեռ երկար ժամանակ չի կարողանա անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Փորձագետների գնահատմամբ, Ուկրաինան առնվազն 20 տարի չի կարողանա անդամակցել դաշինքին։

Հունիսիս 5-ին ՆԱՏՕ-ին անդամակցել էր Մոնտենեգրոն: Պաշտոնական Մոսկվան այդ կապակցությամբ ևս դժգոհություն էր հայտնել: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այդ առնչությամբ նշել էր՝ Ռուսաստանն իրավունք չունի կասեցնել ընդլայնման գործընթացը, քանի որ դաշինքին անդամակցում են սուվերեն երկրները՝ իրենց ցանկությամբ: «ՆԱՏՕ-ն չի ընդլայնվում դեպի արևելք, արևելքի երկրներն են գալիս ՆԱՏՕ»,- ասել էր Ստոլտեմբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG