Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում գոլ խփելուց հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում գոլ խփելուց հետո, արխիվ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը՝ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ: Forbes-ի վարկանիշային աղյուսակով` անգլիական ակումբի արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 3 միլիարդ 689 միլիոն դոլար:

Ցուցակում երկրորդը և երրորդը իսպանական ուժեղագույն ակումբներն են՝ համապատասխանաբար «Բարսելոնա»-ն՝ 3 միլիարդ 635 միլիոնով, և Մադրիդի «Ռեալ»-ը, որը չորս տարի շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:

Մոտ երկու շաբաթ առաջ, հիշեցնենք, «Մանչեսթր Յունայթեդ»-ը նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, նիդերլանդական «Այաքս»-ի հետ եզրափակիչ հանդիպման հաղթական գոլերից մեկի հեղինակը դարձավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, անցած մրցաշրջանից «Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG