Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Հովսեփ Սիմոնյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից։

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ՀՅ Դաշնակցությունը պահում է Շիրակի մարզպետի պորտֆելը, սակայն այդ պաշտոնում Սիմոնյանին փոխարինելու է Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններին կուսակցության մարզային նախընտրական շտաբի պետը հենց Սիմոնյանն էր: Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իր աշխատանքից դժգոհություններ չկան։ «Իրականում իմ աշխատանքից դժգոհություն չկա, և սա կապված չի բացարձակ՝ մենք քվե ունե՞նք, թե՞ չէ: Վերջապես ես մտածում եմ, որ նաև այլ աշխատանքներ կան մարդու համար», - ասել էր Սիմոնյանը:

Նշենք, որ նա այս պաշտոնը զբաղեցրեց մեկ տարի երեք ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG