Մատչելիության հղումներ

Թեհրանի ահաբեկչական հարձակումների հեղինակները ԻՊ-ին միացած իրանցիներ էին․ Իրանի ԱԱԽ


Իրան - Ոստիկանները խորհրդարանի շենքի մոտ, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․

Թեհրանի ահաբեկչական գործողությունների հեղինակները իրանցիներ էին, ովքեր միացել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին Իրանի հեռուստաընկերության եթերում հայտնել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ռեզա Սեյֆոլահին:

Հիշեցնենք, Իրանի խորհրդարանի շենքում և այաթոլա Խոմեյնիի դամբարանում երեկ տեղի ունեցած հարձակումների հետևանքով մահացել է առնվազն 12, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու որոշ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ մեղադրում էին Սաուդյան Արաբիային և Միացյալ Նահանգներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG