Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կուժեղացնի ահաբեկչության դեմ պայքարը


Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ՝ հունիսի 6-ի միջադեպից հետո
Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ՝ հունիսի 6-ի միջադեպից հետո

Այսօր Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը՝ ձևավորելով հակաահաբեկչական գործողությունների նոր ուժեր: Այդ ուժերը ներառում են հետախուզական բոլոր ծառայությունները, որոնք համակարգելու են հարձակումներին արձագանքման գործողությունները:

Նախօրեին Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում 40-ամյա մի ալժիրցի մուրճը ձեռքին հարձակվել էր ոստիկանների վրա՝ բացականչելով․ - «Սա Սիրիայի համար է»:

2015 թվականից Ֆրանսիայում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG