Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում ի պատասխան Աստվածամոր տաճարի մոտ հնչացծ կրակոցների և խուճապային իրավիճակի մասին ահազանգի:
BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները մարդկանց կոչ են անում հեռու մնալ այս տարածքից, որը Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենամարդաշատ տուրիստական վայրերից է:
«Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ մի մարդ մուրճով հարձակվել է ոստիկանի վրա և վիրավորվել իրավապահների արձակած կրակոցներից: