Մատչելիության հղումներ

Իրանի ՆԳ փոխնախարար․ Անվտանգության ուժերը խորհրդարանի շենքում շրջափակել են հարձակվողներին


Իրան - Մարդիկ տարհանվում են խորհրդարանի շրջափակված շենքից, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․

Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալն ասել է, որ անվտանգության ուժերը խորհրդարանի ներսում շրջափակել են հարձակվողներին, որոնք այսօր առավոտյան ներթափանցել են խորհրդարանի շենք:

Ըստ Tasnim լրատվական գործակալության, փոխնախարար Մոհամադ Հոսեյին Զուլֆաղարին հայտնել է, որ կնոջ հագուստներով հարձակվողները խորհրդարան են մտել հիմնական մուտքից ու կրակ բացել: «Հարձակվողներից մեկը կրակոցներից սպանվել է, մյուսը պայթեցրել է իրեն», - ասել է նա:

Իրանական հեռուստաընկերությունը ցույց է տվել խորհրդարան թափանցած զինյալին:

Իրանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների արդյունքում 7 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG