Մատչելիության հղումներ

Նալբանդյանը դատապարտել է Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները


Իրան - Այաթոլա Խոմեյնիի դամբարանը Թեհրանում, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը դատապարտել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները:

«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները», - ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման համաձայն, ասել է Էդվարդ Նալբանդյանը: - «Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Այսօր առավոտյան կրակոցներ էին հնչել Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Ըստ իրանական լրատվամիջոցների, զինված տղամարդը Խոմեյնիի դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ։ Մեկ այլ զինված անձ կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում՝ վիրավորելով հսկիչին, գրում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG